ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՈԳՈՎ

11:57 - 03 Հոկ, 2023

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հույս ունի,  որ բոլոր երկրների մարզիկները 2024թ.  Փարիզում կայանալիք  խաղերում միմյանց նկատմամբ  կդրսևորեն  հարգանք: Այս մասին  Լոզանի համաժողովում  հայտարարել է ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախը:

Նա նաև նշել է,  որ  առաջիկա համաշխարհային մարզահանդեսը համահունչ  կլինի օլիմպիական ոգուն, ինչպես  էր 2018թ. Փհենչհանի ձմեռային խաղերում:  

Տոկիոյի խաղերի ժամանակ  մասնակցում էին մարզիկներ երկրներից, որոնցից շատերը, ցավոք, եղել և շարունակում են մնալ պատերազմական իրավիճակում։ Բայց  մասնակիցները  ցույց  տվեցին, թե ինչ է օլիմպիական առաքելությունը  և ինչպիսին կարող է լինել աշխարհը, եթե բոլորը հարգեն միմյանց:  

Բախը նաև հույս է հայտնել,  որ  Փարիզի ստուգատեսը խաղաղության յուրատեսակ օրինակ կդառնա նույնիսկ ավելացած  հակամարտությունների պայմաններում:

 

 

Այլ նորություններ