ՀԱՂԹԵՑ ՍԻՐԱՆՈՒՇ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ

11:28 - 25 Մար, 2021

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց  երկրի կանանց հավաքականի ընտրական մրցաշարը,- հայտնում է շախմատի ֆեդերացիան:

Մասնակցեցին չորս մարզուհիներ՝  Մարիա Կուրսովան, Մարիա Գևորգյանը, Սիրանուշ Ղուկասյանն ու Մարիամ Մկրտչյանը: Երկու  շրջանից հետո վեց հնարավորից 4,5 միավոր  վաստակեց  և  հաղթողի կոչմանն արժանացավ Սիրանուշ Ղուկասյանը: Մարիա Կուրսովան երեք միավորով գրավեց երկրորդ, Մարիամ Մկրտչյանը 2,5 միավորով՝ երրորդ, իսկ Մարիա Գևորգյանը 2 միավորով՝ 4-րդ  տեղը:

Այլ նորություններ