Բուդապեշտում օգոստոսի 27 –ին եզրագիծը կհատի աթլետիկայի աշխարհի առաջնությունը: Բարձր արդյունքներ գրեթե ամեն մրցաձևում գրանցվում են: Մեզ գոհացրեց նաև գյումրեցի վազորդ Երվանդ Մկրտչյանը: Նա հուլիսին 1500մ վազքում ՀՀ ռեկորդ սահմանեց համաշխարհային ուսանողական խաղերում ՝ 3:40.68: Եվ ահա նոր բարձրագույն նվաճում, այս անգամ բուդապեշտյան ստուգատեսում՝ 3։39.35: Այս արդյունքով մեր վազորդը. ճիշտ է. եզրափակիչ չմտավ, բայց զբաղեցրած 11 –րդ տեղը դժգոհելու տեղիք չի տալիս: