Պեկինում ավարտվեց 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերը։ Փակման գունեղ արարողությունը տեղի ունեցավ հատուկ ամառային օլիմպիական խաղերի համար 2008թ.կառուցած հայտնի «Թռչնաբույն» մարզադաշտում:
Շոուի ընթացքում հիմնական ուշադրությունը տրված էր բարձր նվաճումների հասած մարզիկներին և նրանց պեկինյան մրցելույթները ցուցադրվում էին էկրաններին:
Պեկինը դարձավ պատմության մեջ առաջին քաղաքը, որը հյուրընկալել է և՛ ամառային, և՛ ձմեռային խաղերը։ Մարզիկները անկեղծորեն ուրախացել են, պարել հենց մարզադաշտում, շնորհավորել միմյանց և լուսանկարել են:
Մասնակիցները և մրցանակակիրները իրենց գոհունակությունն են հայտնել կամավորականներին՝ միջոցառման հաջողության գործում ունեցած անուրանալի ծառայությունների համար:
Հանդիսավոր արարողության ընթացքում տեղի ունեցավ շնորհանդես: ՄՕԿ –ի դրոշը հանձնվեց 2026թ. Իտալիայում կայանալիք հաջորդ ձմեռային օլիմպիական խաղերի կազմակերպիչներին՝ Միլան և Կորտինա դ'Ամպեցո քաղաքների ղեկավարներին:
Արարողության ավարտին ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը Պեկինի օլիմպիական խաղերը հայտարարեց փակված:
Լուսանկարիչ Ասատուր Եսայանցը դրվագներ է ներկայացրել փակման արարողությունից:
Ներկայացնենք վիճակագրական որոշ տվյալներ. Նորվեգիայի հավաքականը նվաճեց 37 մեդալ / 16 ոսկե, 8 արծաթե 13 բրոնզե/, Ռուսաստան ՝ 32 / 6, 12, 14 /, Գերմանիա՝ 27 մեդալ / 12, 10, 5 /:
Ընդհանուր առմամբ՝ Պեկինի 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերում, յոթ մարզաձևերում խաղարկվեց մեդալների հավաքածու:
Մեդալների են արժանացել 27 երկրների մարզիկներ։