ԿԱՊՈՒՅՏ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐ

11:07 - 22 Ապր, 2020

Տոկիոյի Կոմազավայի օլիմպիական այգում ՝  1964 թ․  խաղերի պատվին  կանգնեցված հուշարձանը  ներկել  են կապույտ գույնով։  Այդկերպ  հարգանքի տուրք է  մատուցվում  կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարող առողջապահության համաշխարհային ներկայացուցիչներին: 

Ակցիայի կազմակերպիչների խոսքով ՝ կապույտ գույնը խորհրդանշում է  մոլորակը և համերաշխությունը։

1964-ի ամառային օլիմպիական խաղերի շրջանակներում, Կոմազավայի պուրակում կառուցված  մարզահամալիրում անցկացվել են  ֆուտբոլի մրցաշարի նախնական հանդիպումները, ինչպես նաև խաղարկվել են  ըմբշամարտի, մականախաղի և վոլեյբոլի մրցումների մեդալները: 

Տարածքում կա  նաև 12 հարկանի  կառույց, որն ամեն երեկո , մինչև մայիսի 6 –ը կլուսավորվի կապույտով, քանի դեռ բժիշկները պայքարում են կորոնավիրուսի դեմ: 

Տոկիոյի իշխանությունները որոշել են նման տեսք տալ նաև քաղաքի մեկ այլ խորհրդանիշ ` Skytree հեռուստաաշտարակին: 

 

 

Այլ նորություններ