Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում 3։2 հաշվով հաղթեց Կիպրոսի ընտրանուն։
17-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի տուգանային հարվածից հետո խաղի հաշիվը բացեց Հայկ Իշխանյանը։ Նա իր առաջին գոլը խփեց ազգային թիմի կազմում։ 38-րդ րոպեին Վարազդատ Հարոյանը կրկնապատկեց հաշիվը։
Ընդմիջումից հետո կիպրոսցիները կրճատեցին հաշվի տարբերությունը։ Աչքի ընկավ Կոնստանտինոս Լայիֆիսը։ 63-րդ րոպեին մեր թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը 11 մետրանոց հարվածով վերականգնեց երկու գնդակի առավելությունը՝ 3։1։ Սակայն խաղի ավարտից րոպեներ առաջ կիպրոսցիներին հաջողվեց հաշիվը դարձնել 3։2։
Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց մրցելույթները մրցաշրջան 2017-ում։