ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՌՅԱԿՈՒՄ

10:37 - 03 Հուլ, 2023

Եվրոպայի երիտասարդական առաջնությունում / Իսպանիայում / Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը գրավեց պատվավոր երրորդ տեղը:

Ավագ մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Ավետիք Վարդանյանի վեց սաներ դարձան մեդալակիրներ:

Գերազանց մրցելույթներ ունեցավ ԿՆյազ Իբոյանը  (92 կգ): Նա տպավորիչ հաղթանակներով իր համար եզրափակիչի ուղի հարթեց: Չափազանց լարված պայքարում անցավ << ոսկու >>  համար գոտեմարտը: Թուրք Մուհամեդ Գիմրիի նկատմամբ մեր պատվիրակը  վերջին վայրկյաններին  հնարք կատարեց և << պոկեց >> հաղթանակը ՝ 3 : 2:

Հարկ է նշել, որ Կնյազը Էջմիածնի Արշալույսի բնակիչ է, մարզվել է արցախյան ազատամարտի մասնակից, երջանկահիշատակ  Անդրանիկ Եդիգարյանի ղեկավարությամբ: Այնուհետև անձնական մարզչի ղեկը ստանձնել է  որդին ՝ Նարեկ Եդիգարյանը: 

Արծաթե մեդալակիրներ դարձան Լևիկ Միքայելյանը (61 կգ),  Հայկ Պապիկյանը (74 կգ) և  Մուշեղ Մկրտչյանը (86կգ): Բրոնզե մեդալի արժանացան  Նարեկ Գրիգորյանը (79 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ):

 

 

Այլ նորություններ