ՍԵՐՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

10:57 - 27 Դեկ, 2022

ՄՕԿ- ը սերտորեն է աշխատում համաշխարհային  լրատվամիջոցների հետ: Նպատակն այն է, որպեսզի  հնարավորինս շատ մարդիկ կարողանան զգալ օլիմպիական խաղերի  շունչն ու կախարդանքը: 

Այդ համագործակցությունը նաև զգալի եկամուտ է  բերում  օլիմպիական շարժմանը   և երկարաժամկետ ֆինանսական անվտանգություն է ապահովում: 

ՄՕԿ-ը պահպանում է այդ եկամուտների միայն 10%-ը, իսկ մնացած մասը բաշխվում է օլիմպիական մարզահանդեսների անցկացմանը,  աշխարհում  օլիմպիական շարժման  խթանմանը և  << 2020 +5  օրակարգի >>  կայացմանը:  

Viacom18 Media Private Limited-ը  բացառիկ  իրավունք է ստացել  Փարիզի   ամառային  և << Gangwon - 2024 >> ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերը հեռարձակելու համար։

Մարզասերները կարող են անվճար հեռարձակմամբ դիտել այդ միջոցառումները` Հնդկաստանում,  Բանգլադեշում, Բութանում, Մալդիվներում, Նեպալում, Պակիստանում և Շրի Լանկայում:

Այլ նորություններ