ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ

11:17 - 27 Ապր, 2022

Պեկինի  ջրային մարզաձևերի կենտրոնը, որն անցած  փետրվարին հյուրընկալել էր ձմեռային օլիմպիական խաղերի  քյոռլինգ մարզաձևի ներկայացուցիչներին, բաց է եղել այցելուների համար:

Մարզահամալիրի աշխատակիցները շրջայց էին կազմակերպել: Հատուկ պահպանվել էր  2022թ. ձմեռային  խաղերի  մթնոլորտը, ինչը հնարավորություն  է տվել  ներկայացնել նախավարժանքի տարածքը, հանդերձարանները, մարզիկների հետ հարցազրույցների վայրը և այլն: 

Բացի այդ, բոլոր ներկաները քյորլինգի մրցուղիներում, փորձառու մարզիչների հսկողությամբ,  ստուգել են իրենց ունակությունները:

Մարզական այդ հաստատությունը կառուցվել է 2008թ. Պեկինի ամառային օլիմպիական խաղերի համար: Այն հագեցած է ջրային  մարզաձևերին անհրաժեշտ սարքավորումներով:

Առաջադեմ տեխնոլոգիաների շնորհիվ,  2022թ. ձմռային մարզահանդեսի համար  այսպես կոչված <<  Ջրի խորանարդը >>  վերածվել է  << Սառցե խորանարդի >>: 

Առաջիկա հունիսին կրկին  կվերափոխվի ասպարեզը  և այնտեղ կանցկացվեն լողի և ջրացատկի միջազգային խոշոր մրցաշարեր:

Նման մանիպուլյացիաներ նախատեսվում է իրականացնել պարբերաբար.  ամռանը կլինի լողավազան, իսկ ձմռանը՝ քյոռլինգի մրցուղի ։ 

Այնուամենայնիվ, նման նախաձեռնության շնորհիվ,   իրականացվում է  ՄՕԿ –ի  օլիմպիական ժառանգության դրույթը: 

Այլ նորություններ