Իսպանիայում այսօր կավարտվի հունահռոմեական ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը: Մրցագորգերն այնուհետև կտրամադրվեն ազատ ոճայիններին:
Այսօր մրցավայր կմեկնի մեր հավաքականը: Գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը թիմում ընդգրկել է հետևյալ մարզիկներին. Մանվել Խնձրցյան (57 կգ), Արսեն Հարությունյան (61 կգ), Վազգեն Թևանյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ), Կնյազ Իբոյան (86 կգ), Սերգեյ Սարգսյան (92 կգ) և Հովհաննես Մաղաքյան (97 կգ)։ Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա միայն գերծանր քաշային կարգում։