Ֆրանսիայի Նորմանդիա նահանգի Դովիլ քաղաքում ավարտվեց դպրոցական մարզիկների համաշխարհային 19 –րդ գիմնազիադան: 63 երկրների 3600 պատվիրակների մրցավեճին տոն տվեցին նաև Հայաստանի ներկայացուցիչները:
Մեր մարզիկները դժգոհելու տեղիք չտվեցին: Հատկապես գոհացրին հունահռոմեական ոճի ըմբիշները: Տիգրան Գալստյանը / 48 կգ /, Արմեն Գևորգյանը / 51 կգ / և Գասպար Տերտերյանը / 60 կգ / գետնեցին իրենց մրցակիցներին ու նվաճեցին չեմպիոնի կոչումը:
Երկրորդ տեղով բավարարվեցին Արարատ Վարդերեսյանը / 71 կգ / և Գրիշա Ոսկանյանը / 92 կգ /: Նրանց թիմակից Վահե Հովհաննիսյանը / 65 կգ / կանգնեց պատվանդանի << բրոնզե >> աստիճանին:
Հայ չեմպիոնների շարքը համալրեց նաև ազատ ոճի ըմբիշ Նարեկ Գրիգորյանը / 80 կգ /:
Խաղարկված մեդալների արժանացան նաև բռնցքամարտիկները: Նրանք չորսն էին: Առավել հաջող հանդես եկան Շիրակի մարզի ներկայացուցիչներ Յուրի Բաբլումյանը / 67 կգ /, որը դարձավ փոխչեմպիոն և Ոսկան Ոսկանյանը,որը բավարարվեց երրորդ մրցանակով:
Երրորդ տեղը գրավեց նաև ձյուդոյի մրցաշարի մասնակից Էլիզա Ադամյանը / 48 կգ /:
Թիմային պայքարում մերոնք զբաղեցրին 16 –րդ հորիզոնականը:
Տեղի ունեցավ նաև Եվրոպայի դպրոցականների մարզական ֆեդերացիաների համաժողովը: Քվեարկությամբ նախագահության անդամ ընտրվեց Հայաստանի << Աշխատանքային հերթափոխ >> ԿՄԸ հանրապետական խորհրդի աշխատակից Արման Այվազյանը: