Վերջնական կազմը կորոշվի ապրիլին

10:20 - 15 Հուն, 2019

Բադմինթոնի համաշխարհային ֆեդերացիան հրապարակել է  կանանց դասակարգման հերթական աղյուսակը: 300 մարզուհիների ցանկում Հայաստանի պատվիրակ Լիլիթ Պողոսյանը զբաղեցնում է  285 –րդ հորիզոնականը: Սա ամռանը Մինսկում կայանալիք Եվրոպական երկրների երկրորդ խաղերում երևանցի վարպետի մասնակցության հույս է ներշնչում: Ի դեպ, այդ միջոցառմանը հանդես գալու իրավունք կստանան  32 լավագույն մարզուհիներ և երկու պահեստայիններ: Առաջատարների հունվարյան ցանկը նույնպես հրապարակվել է, որտեղ պահեստայիններից մեկը Լիլիթն է: Մինսկի  խաղերին մասնակցող բադմինթոնիստուհիների վերջնական կազմը եվրոպական  կոնֆեդերացիան կհաստատի և կհրապարակի ապրիլին: Մինչ այդ , երևանցի մարզուհին կմասնակցի միջազգային վարկանիշային յոթ մրցաշարերի:

Լիլիթ Պողոսյանը Դանիայի Հոլբեգ քաղաքի բադմինթոնի ուսումնամարզական կենտրոնում շարունակում է լրջորեն նախապատրաստվել առաջիկա մրցաշարերին: Նախ`   կմասնակցի Շվեյցարիայի  Լունդ քաղաքում,ապա ` Իսլանդիայի Ռեյկյավիկում հաջորդաբար հունվարի 17 –ին և 24 ին մեկնարկող միջազգային ստուգատեսներին: Մարզուհին նպատակ ունի բարելավել իր վարկանիշային միավորների քանակը և տեղ ունենալ առաջատար  250  մարզուհիների ցանկում: Այդ պարագայում նա նախնական հաշվարկներով    կդառնա Մինսկի խաղերի մասնակից:

 

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

 

Այլ նորություններ