Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականն Օլիմպավանում սկսեց նախապատրաստվել Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի Հայաստան-Ալբանիա հանդիպմանը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչի գլխավորությամբ մեր թիմի ճամբարում մարզվում է 13 բասկետբոլիստ: Նրանք են՝ Ամիրան Ամիրխանովը, Լուկաս Ֆիշերը, Անդրանիկ Չրաբաշը, Ալլան Հեսսը, Անդրեյ Կոնստանտինովը, Արարատ Քոչինյանը, Ալբերտ Թադեւոսյանը, Էդգար Բաբայանը, Գեորգի Պոդկոլզինը, Դավիթ Խաչատրյանը, Արագատ Աբրամիանը, Արման Հակոբյանը, Նիկիտա Զախարովը:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից հայտնեցին, որ Քրիս Յանկու Օսկիյանը վնասվածքի պատճառով չի միացել ազգային հավաքականին: Արկադի Մկրտիչյանը, Արտյոմ Թավակալյանը, Կարեն Չիվիչյանը, Մեթյու Մադոյանը, Արամ Արսլանյանը, Սթիվեն Էնոչը ու Անդրե Սփայթ Մկրտչյանը թիմին չեն կարող միանալ ԱՄՆ ուսանողական լիգայի հանդիպումների պատճառով:
Հայաստան-Ալբանիա խաղը կկայանա փետրվարի 25-ին, նախկին «Միկա» մարզահամալիրում: