Կանանց Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականը սկսեց իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում:
Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 49-46 հաշվով հաղթեց Վրաստանի հավաքականին
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Անի Մկրտչյանն էր՝ վաստակած 14 միավորով: Նա նաև 15 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և իրականացրեց 3 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 11-ին` մրցելով Իսրայելի հետ:
Մինչև 16 տարեկան տղաների հավաքականը հուլիսի 12-ից 17-ը Կոսովոյի Պրիզրեն քաղաքում կմասնակցի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի հանդիպումներին։
Զորիկ Իսաջանիի գլխավորությամբ Կոսովո են մեկնել հետևյալ խաղացողները.
1. Հայկ Կարախանյան
2. Գևորգ Մանուկյան
3. Սարգիս Հարությունյան
4. Էդվարդ Քալաջյան
5. Դավիթ Պոյաճեան
6. Դավիթ Վարդանյան
7. Գրեգորի Մողոյան
8. Գրեգորի Ղազարեան
9. Գրեգորի Գույուջյան
10. Ալեքս Հակոբյան
11. Կարեն Աղաջանյան
12. Ռաֆայել Սաֆարյան
Մարզչական շտաբում ընդգրկված են նաև Սարգիս Ստեփանյանը և Սևակ Քէթէնճեանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի մրցակիցները տվյալ ենթախմբում կլինեն Ջիբրալթարի, Անդորրայի և Մոլդովայի թիմերը:
Աղջիկների Մ16 տարեկանների հավաքականը հուլիսի 12-ից 17-ը Ալբանիայի Կորչե քաղաքում կմասնակցի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի հանդիպումներին։
Արեգ Վաթյանի գլխավորությամբ Ալբանիա են մեկնել հետևյալ խաղացողները.
1. Սեդա Գաբրիելյան
2. Սուսաննա Խաչատրյան
3. Գետակ Սարգիս
4. Լիա Կրումիան
5. Սուսաննա Հունանյան
6. Էլեն Խաչատրյան
7. Ժաննա Խաչատրյան
8. Սյուզաննա Հայրապետյան
9. Կարինա Սահակյան
10. Հռիփսիմե Սարգսյան
11. Աննա Գրիգորյան
Մարզչական շտաբում ընդգրկված է նաև Սերգեյ Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի մրցակիցները տվյալ ենթախմբում կլինեն Կիպրոսի և Մոլդովայի թիմերը:
Լուրերը հրապարակել է ՀԲՖ –ն: