Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Լեհաստանի Լոձ քաղաք, որտեղ Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի երրորդ տուրի շրջանակում կմրցի Ուկրաինայի ընտրանու հետ։
Մեր թիմը հանգրվանել է « Վիեննա Հաուս Անդելս Լոձ » հյուրանոցում:
Հիշեցնենք, որ Ուկրաինա-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 17:00-ին: