ՄԱՐԶԱՍԵՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ

11:47 - 15 Սեպ, 2021

Kyodo գործակալությունը հայտնում է, որ  հոկտեմբերին Ճապոնիայում նախատեսված  սպորտային և գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնությունները կանցկացվեն հանդիսականների ներկայությամբ: Որոշումը համատեղ կայացրել են մարզաձևի միջազգային  ֆեդերացիան / FIG  / և առաջնությունների  կազմկոմիտեները:

Կողմերին մնում է հաստատել  թույլատրվող  երկրպագուների առավելագույն թիվը և կորոնավիրուսին հակազդելու միջոցառումները:

Հիշեցնենք, որ Տոկիոյի օլիմպիական խաղերում մրցումների գերակշիռ մասը, ներառյալ մարմնամարզությունը,  անցկացվել են դատարկ տրիբունաների ներքո:  

Հոկտեմբերի 18 - 24 -ը  տեղի կունենա  սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը: Մասնակիցները կպայքարեն բազմամարտում և առանձին գործիքների վրա խաղարկվելիք մեդալների համար: Թիմային բազմամարտ նախատեսված չէ:

Գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնությանը կկայանա  հոկտեմբերի 27 - 31 -ը: Մարզուհիները հանդես կգան անհատական և խմբային բազմամարտում, հինգ  գնդակներով խմբային, ինչպես նաև օղակներով և գուրզերով վարժություններում: Բացի այդ, կորոշվեն մրցանակակիրները թիմային և խմբային մրցավեճում: 

 

 

 

 

Այլ նորություններ