ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ ԱՆՑ

11:57 - 19 Դեկ, 2023

Ֆրանսիայի մայրաքաղաքը առաջիկա  ամռանը  կհյուրընկալի իր երկրորդ  օլիմպիական խաղերը և հպարտությամբ կցուցադրի խորհրդանշական  Stade Yves du Manoir  ստադիոնը: Այն  մեկ դար առաջ է դարձել  / 1924թ. /  համաշխարհային գլխավոր մարզահանդեսի մրցավայր:

Նշած մարզադաշտը գտնվում է Փարիզին հարակից   Կոլոմբ քաղաքում:  Այն ժամանակ այդ կառույցում տեղի են ունեցել ամառային  8-րդ օլիմպիական խաղերի բացման և փակման արարողությունները: Բացի այդ, ստադիոնում  իրենց հարաբերություններն են որոշել  աթլետները  և ֆուտբոլիստները: Արժե նշել, որ ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչում  ուրուգվայցիները  չոր՝  3 : 0 հաշվով  հաղթել  են   շվեդներին և հռչակվել աշխարհի չեմպիոններ:   Այն  ժամանակ չկար առանձին աշխարհի առաջնություն,  ինչպես հիմա է ու շատ էր կարևորվում  օլիմպիական այդ մրցաշարը:

<< Փարիզ – 2024 >> խաղերում  այդ ստադիոնը հիմնականում կծառայի որպես մականախաղի  24 թիմերի օլիմպիական մրցավայր:

Այլ նորություններ