Գերմանիայի Գոթբուս քաղաքում անցկացվեց սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի 2018թ. խաղարկության վերջին ` ութերորդ փուլը: Հայաստանի ներկայացուցիչներ Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը անմասն մնացին խաղարկված մեդալներից: Հարություն Մերդինյանը / նժույգթափեր / և Արթուր Թովմասյանը / օղակներ / մտել էին եզրափակիչ: Ավաղ, նրանք վճռական փուլում չարդարացրին սպասելիքները:
Հավաքականի տարեվերջյան ստուգատեսը կլինի Մոսկվայում, որտեղ կանցկացվի / դեկտեմբերի 10 -14 / օլիմպիական չեմպիոն Վորոնինի գավաթի խաղարկությունը: Կմասնակցեն Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը և Աննա Գրիգորյանը:Մեր երեք մարմնամարզիկները հանդես կգան բազմամարտում և առանձին գործիքների վրա:
ՀԱՕԿ լրատվական բաժին