Իտալիայի Ֆոջիա քաղաքում այսօր մեկնարկեց Եվրոպայի սուսերամարտի պատանեկան և երիտասարդական առաջնությունը: 40 երկրից հայտավորված 1250 մարզիկների թվում են մեր երկրի վեց ներկայացուցիչներ: Պատանիների մրցաշարին կմասնակցեն ճկասուսերակիր Համլետ Մխոյանը,խոցասուսերակիրներ Ալիկ Նավասարդյանը, Հովհաննես Մուրադյանը և Գրիգոր Մնացականյանը: Մեր երիտասարդներից մարտուղյակ կելնեն Հենրիկ Բալիկյանը / ճկասուսեր / և Վահագն Գրիգորյանը / խոցասուսեր /:
Առաջնությունը կավարտվի մարտի 3 –ին:
ՀԱՕԿ լրատվական բաժին