ՀՈՒՅՍԸ ՎԵՐՋԻՆՆ Է ՄԵՌՆՈՒՄ

15:27 - 08 Հուն, 2021

Բուդապեշտում ընթանում է ձյուդոյի աշխարհի առաջնությունը: Այն վարկանիշային է և հասկանալի է, որ յուրաքանչյուր հաղթանակի և միավորի գինը չափազանց բարձր է:

Մասնակիցներից մեկն էր  մեր երկրի ներկայացուցիչ Ֆերդինանդ Կարապետյանը / 73 կգ /: Նա համարվում է Տոկիոյի օլիմպիական խաղերի հավակնորդ և իր քաշային կարգի վարկանիշային ցանկում բաժանում է 32 – 33-րդ տեղերը:  Հույս կար, որ հայ մարզիկը կհարստացնի իր միավորների պաշարը: Ավաղ, մեր պատվիրակն առաջին իսկ գոտեմարտը տանուլ տվեց / մոլդովացի Պելիվար Պետրուին /  և դուրս մնաց պայքարից: Ափսոս, մանավադ, որ աշխարհի առաջնությունը վարկանիշային վերջին ստուգատեսն է ձյուդոյում:

Օլիմպիականների   անունները կհրապարակվեն   հունիսի 28 –ին: Ենթադրվում է, որ մանրակրկիտ հաշվարկնեի արդյունքում ուղեգիր կշնորհվի նաև Ֆերդինանդ Կարապետյանին:

 

Այլ նորություններ