Երևանում մեկնարկեց հանդբոլի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը։ Մասնակցում է վեց թիմ՝ Երեւանից, Արցախից, Վանաձորից եւ Ալավերդիից։
Գործող չեմպիոն ՖԻՄԱ-ն 42-30 հաշվով առավելության հասավ ԲԿՄԱ-ի նկատմամբ։
Օրվա մյուս խաղերում գրանցվեցին հետեւյալ արդյունքները.
ԵրՊԻ - «Վանաձոր»՝ 32-45
Գորբունով ՀԱ - «Արցախ»՝ 35-40
Վաղը ՖԻՄԱ-ն կմրցի «Արցախ»-ի, ԲԿՄԱ-ն՝ «Վանաձոր»-ի, իսկ Գորբունով ՀԱ-ն՝ ԵրՊԻ-ի հետ։
Առաջնության արդյունքներով կձեւավորվի Հայաստանի հավաքականը, որը հունիսին կմասնակցի զարգացող երկրների հանդբոլի աշխարհի առաջնությանը։