Եվրոպայի օլիմպիական կոմիտեի գործկոմը / ԵՕԿ / որոշել է հետաձգել կազմակերպության գլխավոր ասամբլեան: Այն պետք է տեղի ունենար հոկտեմբերի 30-31-ին՝ Ստամբուլում, բայց կանցկացվի նոյեմբերի 27-ին ՝ Հռոմում:
Համաժողովում նախատեսվում ԵՕԿ-ի 2019թ․ ծախսերի և 2021թ․ բյուջեի քննարկումն ու հաստատումը, ինչպես նաև կազմակերպության նախագահի ընտրության ժամկետը: Ակնկալվում է, որ նոր ղեկավարը կընտրվի 2021թ․ փետրվարին: Այնուամենայնիվ, դա հնարավոր է կատարել կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։
Նիլս Նյուգորը ներկայում ԵՕԿ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է։