«Ճանապարհ դեպի Ռիո». Ըմբիշ Մաքսիմ Մանուկյան

11:30 - 20 Հուն, 2016

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և  նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:

 

Մեր նախագծի հաջորդ հերոսը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մաքսիմ Մանուկյանն է (85 կգ): Վերջինս Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերում զբաղեցրել է 5-րդ տեղը: Եթե քիչ թե շատ հետևել եք Մաքսիմի մենամարտերին, ապա նկատած կլինեք, որ մարզիկը տիրապետում է հրաշալի տեխնիկայի: Նրա գցումները մեկ անգամ չէ, որ արժանացել են Ըմբշամարտի համաշխարհային միության ուշադրությանը (UWW): 2015 թվականին Մաքսիմի՝ Եվրոպական խաղերում ադրբեջանցի մարզիկի դեմ կատարած հնարքը, արժանացել էր UWW-ի «Տարվա լավագույն հնարք» կոչմանը: Մաքսիմը քչախոս է, իսկ լուսանկարվել այդքան էլ չի սիրում:

  

-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:

-Ոչ: Անկեղծ ասած՝ չեմ մտածել այդ ուղղությամբ:

 -Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:

-Իմ անձնական մարզչին:

-Ո՞ւմ  հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:

-Եղբորս:

-Երեք բառով նկարագրիր Օլիմպիական խաղերը:

-Երազանք, հաղթանակի ձգտում, քրտնաջան աշխատանք:

 -Ինչպե՞ս կուզեիր, որ հիշվեին այս Օլիմպիական խաղերը:

-Հաղթական:

 

 

Ըմբիշներ՝ Միհրան Հարությունյան

Արսեն Ջուլֆալակյան

Բռնցքամարտիկներ՝  Նարեկ Աբգարյան

 Արամ Ավագյան

Վլադիմիր Մարգարյան

 Արթուր Հովհաննիսյան

Պաշտոնական գործընկեր՝ Ucom 

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ