Փարիզի օլիմպիական խաղերում երեկ երկուսով ավելացավ մեդալակիր ունեցող երկրների թիվը: Մրցանակի արժանացած 73 պետությունների թիմերից ամենաշատ ՝ 79 մեդալ են նվաճել ամերիկացիները. 79 / 21+30+28 /: Նրանց առաջին եռյակում հաջորդում են չինացիները ՝ 53 / 21 + 18+ 14 / և ֆրանսիացիները՝ 48 / 13 + 16 + 19 /:
Հայաստանը մեկ արծաթե մեդալով զբաղեցնում է 54 –րդ տեղը:
Այսօր ՝ օգոստոսի 6-ին Փարիզի օլիմպիական մրցագորգ մեր երկրից կելնեն հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Մալխաս Ամոյանը (77կգ): Մեկնարկում նրանց մրցակիցներն են համապատասխանաբար հարավկորեացի Սինջուն Կիմը և Ֆինլանդիայի ներկայացուցիչ Ջոնի Կունարի Սարկկինեն։ Նշած զույգերը ասպարեզ կմտնեն Երևանի ժամանակով 13:00-ին։