ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախն այցելել է LA28 օլիմպիական խաղերը հյուրընկալող մայրաքաղաք: Նա հանդիպել է 34 –րդ ամառային մարզահանդեսի կազմկոմիտեի և համակարգող պաշտոնյաների հետ:
ՄՕԿ-ի նախագահն այցելել է SoFi մարզադաշտ, որտեղ կտեղադրվի լողավազան։ Դա կլինի օլիմպիական խաղերի պատմության մեջ լողի ամենամեծ հաստատությունը՝ նախատեսված 38000 երկրպագուի համար:
Լինելով մի քանի այլ մրցասպարեզներում, Բախն ասել է, որ բոլոր մրցավայրերն էլ տպավորիչ են և համոզված է, որ Lոս Անջելեսը կանի այն, ինչ արեց Փարիզը. կառաջարկի իրական օլիմպիական խաղեր, որոնք ներկայացնում են ընդունող երկրի սպորտային մշակույթը: