ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է

12:27 - 15 Հուն, 2024

Տարին բոլոր  մարզական հևքն է թևածում  մայրաքաղաքի Օլիմպավանում: Այստեղ  պայմանները հրաշալի են և մարզիկների համար  պարապելը  հաճելի է:

Օլիմպավանի մթնոլորտը  գոհացնում է նաև արտասահմանցի մարզիկներին:  Այս օրերին Լեհաստանի և Էստոնիայի հունահռոմեական ոճի ըմբիշները  համատեղ մարզվում են Հայաստանի հավաքականի տղաների հետ:

Նույն մրցագորգերի վրա, համապատասխան ժամային գրաֆիկով ուսումնամարզական հավաք  է անցկացնում նաև ՀՀ ազատ ըմբշամարտի թիմը: Ըմբիշները  նախապատրաստվում են Բուխարեստում փետրվարին անցկացվելիք  Եվրոպայի առաջնություններին:

Հագեցած է նաև մեր երկրի ծանրամարտի ընտրանու առօրյան: Երկաթախաղի վարպետները նույնպես մասնակցում են ուսումնամարզական հավաքի, որն անցկացվում է Ծաղկաձորում: Նրանք նպատակ ունեն  լավ հանդես գալ Սոֆիայում փետրվարի երկրորդ տասնօրյակում  կայանալիք հին աշխարհամասի ստուգատեսում:

Մենապայքարային մարզաձևերից բռնցքամարտիկները պարապում են տեղերում: Նրանք իրենց ունակությունները պետք է դրսևորեն հունվարի 20 –ին մայրաքաղաքում  նշանակված համապետական առաջնությունում: Աչքի ընկածներով կկազմվի հավաքական, որը պետք է մասնակցի   միջազգային օլիմպիական կոմիտեի  նախաձեռնած  վարկանիշային  միջազգային խոշոր մրցումներին: Այն  կսկսվի Իտալիայում՝ փետրվարի 29 –ին:

 

 

Այլ նորություններ