Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է 2023թ. վարկանիշային առաջին աղյուսակը։
Տղամարդկանց ցանկը գլխավորում է նորվեգացի Մագնուս Կարլսենը: 100 լավագույնների շարքում են մեր երկրի ներկայացուցիչներ Գաբրիել Սարգսյանը (41–րդ) և Հայկ Մարտիրոսյանը (57–րդ):
Կանանց աղյուսակի առաջատարը չինուհի Հոու Յիֆանն է։
Հայաստանցի շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը զբաղեցնում են հաջորդաբար 35-րդ, 69-րդ, 70-րդ և 85-րդ հորիզոնականները: