Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքում ավարտվեց շախմատի պատանեկան օլիմպիադան (Մ 16): Հայաստանի հավաքականն այսօր վերջին տուրում 3:1 հաշվով հաղթեց Մալայզիայի թիմին եւ 12 միավորով զբաղեցրեց չորրորդ տեղը:
Ռուսաստանի հավաքականը, առաջ անցնելով Հնդկաստանին (15) եւ Իրանին (14), դարձավ Օլիմպիադայի հաղթող (16 միավոր): Մրցաշարին մասնակցեց 28 երկրի 30 հավաքական (Հնդկաստանը ներկայացված էր 3 թիմով ):
Հայաստանի հավաքականը, գրոսմայստեր Արտաշես Մինասյանի գլխավորությամբ, ներկայացրին Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Դավիթ Միրզոյանը, Մամիկոն Ղարիբյանը եւ Աննա Սարգսյանը: Մեր շախմատիստները ինը խաղում տարան վեց հաղթանակ, պարտվելով միայն մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին: