Խորվաթիայի Սպլիտ քաղաքում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:
Այսօր կանանց պայքարում 58 կգ քաշային կարգում մրցեց Իզաբելլա Յայլյանը: Հայ ծանրորդը պոկում վարժությունում 0 ստացավ: Յայլյանը չկարողացավ պոկել 87 կգ ծանրաձողը: Հրում վարժությունում Իզաբելլան գլխավերեւում պահեց 101, ապա 106 կգ, սակայն հրաժարվեց երրորդ մոտեցումից:
58 կգ քաշային կարգում երկամարտի 214 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Նատալիա Խլյոստկինան:
Ապրիլի 6-ին պայքարի մեջ կմտնեն Սոնա Պողոսյանը (75 կգ) եւ Անդրանիկ Կարապետյանը (85 կգ, B խումբ):