Պատանի շախմատիստները մրցում են Ջերմուկում

16:38 - 06 Հոկ, 2017

Ջերմուկում մեկնարկել է շախմատի միջազգային մրցաշարը, որը Եվրոպայի պատանեկան Գրան Պրիի փուլի կարգավիճակ ունի: Շրջանաձեւ մրցակարգով անցկացվող մրցաշարին մասնակցում է 12 շախմատիստ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Բելառուսից, Լիտվայից եւ Նորվեգիայից:

Մեր երկիրը ներկայացնում են Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը եւ Մամիկոն Ղարիբյանը: Երկու տուրից հետո Ղարիբյանն ուկրաինացի Կիրիլ Շեվչեկնոյի հետ հարյուր տոկոսանոց արդյունքով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Սարգսյանն ու Հակոբյանը 1,5-ական միավորով բաժանում են 3-4-րդ տեղերը:

Այսօր խաղացվում են երրորդ տուրի պարտիաները: Պատանեկան Գրան Պրիի երկրորդ փուլի եզրափակիչ տուրը կկայանա հոկտեմբերի 15-ին:

 

Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ