Տոկիոյի քաղաքային իշխանությունը հայտարարել է, որ առաջիկայում ևս երկու օլիմպիական մարզահամալիր հասանելի կդառնա հասարակության համար: Դրանք փակվել էին համավարակի պատճառով:
Սեպտեմբերի 19-ից կգործի Musashino Forest Park մարզական կենտրոնը, որտեղ հնարավոր կլինի զբաղվել խմբային յոգայով և այլ առողջարարական վարժություններով: Այցելուները կօգտվեն հիմնական մարզադաշտից և փակ լողավազանից: Օլիմպիական խաղերի ընթացքում այս հաստատությունում տեղի կունենան բադմինթոնի և սուսերամարտի մրցումները, իսկ պարալիմպիկ մարզիկները կմրցեն անվասայլակներով բասկետբոլի մրցաշարում:Երկրորդ ՝ Tasumi ջրագնդակի կենտրոնն իր դռները կբացի սեպտեմբերի 23-ին։
Դրանք առաջին օլիմպիական վայրերը չեն, որ վերադառնում են լիարժեք գործունեության: Հուլիսին բացվեց թիավարության << Կասայի >> կենտրոնը։
Ակնկալվում է, որ առաջիկայում կաշխատի նաև << Արիակե >> վոլեյբոլի ասպարեզը։
Ընդհանուր առմամբ, Ճապոնիայում օլիմպիական խաղերի համար նախատեսվում է օգտագործել 42 մրցասպարեզ։
Խաղերը հետաձգելու որոշումից հետո կազմկոմիտեն սեփականատերերի հետ համաձայնություն է ձեռք բերել, որ այս բոլոր համալիրները կպահպանեն իրենց օլիմպիական նշանակությունը: