Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի բարձրագույն խմբի առաջնությունում իր երկրորդ հաղթանակը տոնեց «Էրեբունին»: Նա առավելության հասավ բանակայինների նկատմամբ ՝ 94 : 91: Գրանցված հաշիվն ինքնին վկայում է պայքարի լարվածության մասին: Հետաքրքիր, դիտարժան դրվագներ շատ եղան, որոնք գրավչություն հաղորդեցին մրցությանը:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը էրեբունցի Մխիթար Վարդանյանն էր ՝ 45 միավոր: Նա նաև 13 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 4 արդյունավետ փոխանցում:
Նոյեմբերի 8-ին. ժամը՝ 21:30-ին, Օլիմպավանում կսկսվի «Ուրարտու» - «Էրեբունի» մրցամարտը: