․ ․ ․ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ

10:58 - 11 Սեպ, 2020

Տոկիոյի քաղաքային իշխանությունը հայտարարել է, որ առաջիկայում  ևս երկու օլիմպիական մարզահամալիր  հասանելի կդառնա հասարակության համար: Դրանք  փակվել էին համավարակի պատճառով:

Սեպտեմբերի 19-ից կգործի  Musashino Forest Park մարզական կենտրոնը, որտեղ հնարավոր կլինի զբաղվել խմբային  յոգայով և այլ  առողջարարական վարժություններով: Այցելուները կօգտվեն  հիմնական մարզադաշտից և փակ լողավազանից: Օլիմպիական խաղերի ընթացքում այս հաստատությունում տեղի կունենան բադմինթոնի և սուսերամարտի մրցումները, իսկ պարալիմպիկ  մարզիկները  կմրցեն  անվասայլակներով  բասկետբոլի մրցաշարում:Երկրորդ ՝  Tasumi ջրագնդակի կենտրոնն իր դռները կբացի սեպտեմբերի 23-ին։

Դրանք առաջին օլիմպիական վայրերը չեն, որ վերադառնում են լիարժեք գործունեության: Հուլիսին   բացվեց թիավարության << Կասայի >>  կենտրոնը։

Ակնկալվում է, որ առաջիկայում  կաշխատի նաև  << Արիակե >>  վոլեյբոլի ասպարեզը։

Ընդհանուր առմամբ, Ճապոնիայում օլիմպիական խաղերի համար նախատեսվում է օգտագործել 42  մրցասպարեզ։

Խաղերը հետաձգելու որոշումից հետո կազմկոմիտեն սեփականատերերի հետ համաձայնություն է ձեռք բերել, որ այս բոլոր համալիրները կպահպանեն իրենց օլիմպիական նշանակությունը:

Այլ նորություններ