Երեւանը ներկայացնող տափօղակով հոկեյի «Արարատ» ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնության քառորդ եզրափակչում այսօր սեփական հարկի տակ խաղաց «Գոմել-2»-ի հետ:
Տուգանային հարվածաշարով (բուլիտ) հաղթեց «Արարատ»-ը՝ 3:2:
Հիմնական ժամանակում աչքի ընկան Վլադիմիր Միրոշկինը և Եգոր Ֆեոֆանովը: Տուգանային հարվածով որոշիչ գոլը խփեց Ալեքսանդր Օհանյանը:
Հինգերորդ` որոշիչ խաղը կկայանա փետրվարի 23-ին Գոմելում:
Աղբյուրը` hockey.by
Լուսանկարը` «Արարատ» հոկեյի ակումբի Вконтакте պաշտոնական էջից