Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր մեր երկրից առաջինը ռինգ ելավ անվանի Հովհաննես Բաչկովը (63,5 կգ)։ Գյումրեցին միավորներով հաղթեց Սերբիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Սենդրիկին և մտավ քառորդ եզրափակիչ:
Իր առաջին մրցելույթն ունեցավ նաև մեկ այլ գյումրեցի՝ գերծանրքաշային Դավիթ Չալոյանը: (92+ կգ)։ Նրա մրցակիցն էր չինացի Դանաբիեկե Բայկեվուզին: Բոլոր երեք ռաունդներում գրեթե հավասար մրցակցություն ծավալվեց, սակայն մրցավարները նախապատվությունը տվեցին չինացուն: