Փարիզի օլիմպիական խաղերում դրսևորվել են հերկուլեսյան բազում սխրանքներ, սրտաճմլիկ տեսարաններ, արցունքաբեր դրամաներ և այլն:
Գրանցվել է 42 ռեկորդ ՝ 10 համաշխարհային և 32 օլիմպիական:
Մրցումների ընթացքին հետևել են միլիարդավոր հանդիսականներ, հեռուստադիտողներ և սոցիալական ցանցերի հետևորդներ:
Վաճառվել է 9,5 միլիոն տոմս, որից 62% -ը Ֆրանսիայի, իսկ 38% -ը ՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ - ի , Գերմանիայի, Բելգիայի և Նիդեռլանդների գնորդներ են:
Գրեթե 450,000 մարզասեր Էյֆելյան աշտարակի ստորոտում հետևել է լողափնյա վոլեյբոլի հանդիպումներին: Կանանց ռեգբիի յոթնյակների մրցախաղին ներկա է եղել 66 000 հանդիսական, որը համաշխարհային հաճախելիության նոր ռեկորդ է:
Գրեթե 1 միլիոն մարդ Փարիզի փողոցներում երկրպագել է տղամարդկանց և կանանց հեծանվային մրցաշարերի մասնակիցներին:
Մրցավայրերում վաճառվել է 400,000 հոթ-դոգ, այդ թվում՝ 100,000 –ը բուսական:
Փարիզ – 2024 –ի հարթակներում կատարվել է 2,4 միլիարդ դիտում:
Բացման արարողությունը ֆրանսիական հեռուստատեսությամբ դիտել է 24,4 միլիոն մարդ:
Օլիմպիական ավանում բնակվել է 11 804 մարզիկ – մարզուհի:
Ամեն օր 150 մասնակից օգտվել է վարսավիրի և մատնահարդարի ծառայություններից, իսկ լվացքատանը օրական աշխատել է 90 մարդ:
Խաղերի ընթացքում արվել է ամուսնության յոթ առաջարկ:
Միջոցառման բյուջեն կազմել է 4,4 միլիարդ եվրո, որից 95% - ը մասնավոր ֆինանսավորում է եղել:
2017 – 2024թթ. ավելի քան 180,000 մարդ է աշխատել խաղերի նախապատրաստության համար. 10500 օլիմպիական մարզիկներ, 206 օլիմպիական պատվիրակություններ, 32 օլիմպիական մարզաձևեր, 45000 կամավորականներ . . .
Ներկայացված փաստերն ու թվերն ընդամենը փոքր մասն են ՝ Փարիզի օլիմպիական խաղերի մասին: