ՆՈՒՅՆ ԿԱԶՄՈՎ

11:17 - 22 Փետ, 2024

Եգիպտոսի Կահիրեում  օրերս  անցկացված սպորտային մարմնամարզության  աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը պատմության գիրկն անցավ: Մասնակիցները այնտեղից մեկնել են   Գերմանիայի Կոտբուս քաղաք, որտեղ կմեկնարկի մրցաշարի երկրորդ փուլը:

<< Փարիզ – 2024 >>  –ի հավակնորդները հույս ունեն  վաստակել արժեքավոր օլիմպիական վարկանիշային միավորներ:

Կոտբուսը հյուրընկալել է 70 երկրների ավելի քան 300 մարզիկ –մարզուհիների:

Որակավորման մրցումները մեկնարկում են այսօր: Լավագույն ությակի ներկայացուցիչները, առանձին գործիքներից, առաջիկա շաբաթ և կիրակի օրերին կմրցեն եզրափակիչում:

Ընդհանրապես  աշխարհի գավաթի խաղարկությունների  շարքը առանձնահատուկ նշանակություն է ստանում օլիմպիական տարում: Բանն այն է, որ  ստուգատեսը օլիմպիական արտոնագրի համար պայքարող մարմնամարզիկներին խաղերի մասնակցության հույս է ներշնչում:

Ինչպես Կահիրեի փուլում, Կոտբուսում նույնպես  Հայաստանի թիմը հանդես կգա նույն կազմով. Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Հարություն Մերդինյան, Արթուր Ավետիսյան, Գագիկ Խաչիկյան:

Նշենք, որ Արթուր Դավթյանը Կահիրեում հաղթել էր հենացատկում, իսկ  Վահագն Դավթյանը օղակների վրա գրավել էր երկրորդ տեղը:

 

Այլ նորություններ