Ծանրամարտի աշխարհի առաջիկա երկու առաջնությունների լուսաբանման իրավունքը ստացել է SPORTFIVE ընկերությունը:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի / IWF / բացառիկ գործընկեր՝ SPORTFIVE-ը, մեդիա աշխատանքները կկատարի 2022 -2023թթ. աշխարհի առաջնությունների, 2023թ. Գրան Պրիի և 2024թ. աշխարհի գավաթի խաղարկություններում:
Համագործակցությունը սկսվել է այս տարեսկզբին, երբ SPORTFIVE-ը երկարաժամկետ պայմանագիր ստորագրեց ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի (EWF) հետ ՝ աշխարհամասի մեծահասակների առաջնության անցկացման համար:
SPORTFIVE –ի փոխտնօրեն, հայազգի Տիգրան Սիրունյանն ասել է, որ իրենց կազմակերպությունը լուսաբանման մեծ փորձ ունի և իրենք գոհ են նոր համագործակցության համար: Նա նաև հույս է հայտնել, որ կարդարացնեն IWF-ի վստահությունը և նոր մակարդակի կբարձրացնեն ծանրամարտի պաշտոնական մրցումների հեղինակությունն ու ժողովրդականությունը։
Ընկերությունը սպորտային մարքեթինգի համաշխարհային գործակալություն է, որը տրամադրում է լուծումներ՝ հիմնված վստահության, թափանցիկության, փորձի, գլոբալ կապերի, թվային հետախուզության և նորարարության վրա:
SPORTFIVE- ը աշխատում է 15 երկրներում իր ստեղծած մասնաճյուղերի ավելի քան 1200 փորձագետների հետ : Կազմակերպությունը ակտիվորեն համագործակցում է ֆուտբոլի, գոլֆի, կիբերսպորտի, ավտոսպորտի, հանդբոլի, թենիսի, ամերիկյան ֆուտբոլի, բասկետբոլի, տափօղակով հոկեյի, ռեգբիի, օլիմպիական խաղերի և մարզական այլ միջոցառումների կազմակերպիչների հետ: