Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց. «London Chess Classic»

09:30 - 11 Դեկ, 2015

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ոչ-ոքիների շարքը «London chess classic»-ում:

Մեկօրյա հանգստից հետո Արոնյանի մրցակիցը 6-րդ տուրում Հիկարու Նակամուրան էր: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով: Պարտիայի 41-րդ քայլին շախմատիստները համաձայնեցին կիսել միավորը:

Այժմ Արոնյանն ունի 3 միավոր և մնում է նույն` 7-րդ հորիզոնականում: Հաջորդ տուրում հայ շախմատիստի մրցակիցը Վեսելին Տոպալովն է:


ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ