ՄԵԿՆԱՐԿԸ ԿՏՐՎԻ ՎԱՂԸ

11:37 - 08 Հուլ, 2024

Ընթացիկ շաբաթվա ընթացքում տեղի կունենան Եվրոպայի բասկետբոլի պատանեկան և երիտասարդական առաջնությունների խմբային մրցաշարերը:

Հայաստանի մինչև 16 տարեկան աղջիկների  հավաքականը  C դիվիզիոնում,  հուլիսի 9 – 11 –ը, Ջիբրալթարում կմրցի հաջորդաբար Ադրբեջանի,Կիպրոսի և Վրաստանի թիմերի հետ:

Նույն տարիքային խմբի տղաների մրցաշարը տեղի կունենա Ալբանիայում: Նրանք երրորդ խմբի երկրորդ ենթախմբում կխաղան հաջորդաբար Կոսովոյի, Ջիբրալթարի և  Սան Մարինոյի պատվիրակների հետ:

Ռումինիայի Պիտեշտ քաղաքում հուլիսի 12 –ից կսկսվեն  մինչև 20 տարեկան երիտասարդների  B դիվիզիոնի  C ենթախմբի հանդիպումները: Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Շվեդիայի, Հունգարիայի, Ուկրաինայի, Կոսովոյի և Մոլդովայի բասկետբոլիստները:

 

Այլ նորություններ