Մեկ տարի հետո այս օրը՝ 2024թ. հուլիսի 26 –ին Փարիզում տեղի կունենա ամառային 33 –րդ oլիմպիական խաղերի բացումը: Այդ առթիվ միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) մասնակցության պաշտոնական հրավեր է ուղարկել ազգային 203 օլիմպիական կոմիտեների :
ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը ասել է, որ աշխարհը Փարիզի ստուգատեսն ընդունում է որպես նոր դարաշրջան, քանի որ կլինեն ավելի ներառական, երիտասարդ, քաղաքային և կայուն: << Մերօրյա փխրուն աշխարհում, որտեղ հակամարտությունները, պառակտումները և պատերազմները աճում են, առավել կարևոր է սպորտի միավորող ուժը: Օլիմպիական խաղերը պետք է փոխըմբռնման և բարեկամության կամուրջներ կառուցեն >> , - հավելել է Բախը։