Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի հավաքականի օգտին երկրորդ ոսկե մեդալը գրանցվեց: Հեղինակը Եվրոպայի երևանյան առաջնության չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր, վեդեցի 20 –ամյա Գոռ Սահակյանն է / 67 կգ /: Նա պոկեց 140 կգ, հրեց 165 կգ և երկամարտի 305 կգ արդյունքով, մրցաշրջան 2023 –ի իր նվաճումներին ավելացրեց նաև աշխարհի երիտասարդների չեմպիոնի կոչումը:
Մարտին Պողոսյանը / 73 կգ / բավարարվեց հինգերորդ տեղով ՝ 305 կգ / 135կգ + 170 կգ /:
Նոյեմբերի 21 –ին մրցահարթակ կելնեն Աննա Ամրոյանը / 76 կգ / և Սուրեն Գրիգորյանը / 89 կգ /: