ՀՀ տղամարդկանց բասկետբոլի առաջնությունը աստիճանաբար արագություն է հավաքում:
Խոշոր հաշվով հաղթանակ գրանցվեց «Ուրարտուի» օգտին: Այդ թիմը ջաղջախիչ՝ 111 : 69 հաշվով հաղթեց «Կիլիկիային» :
Դիպուկությամբ աչքի ընկավ ուրարտացի Արկադի Մկրտչյանը ՝ 29 միավոր: Նա նաև ութ անգամ տիրեց օղակից անդրադարձած գնդակին և կատարեց 12 արդյունավետ փոխանցում:
Հաջորդ խաղը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 13-ին: «Ֆոքսիս» - «Ուրարտու» թիմերի հանդիպման մեկնարկը Օլիմպավանում կտրվի ժամը՝ 21:30-ին: