ԿՀԱՅՏԱՐԱՐՎԻ ԱՎԵԼԻ ՈՒՇ

10:51 - 04 Մայ, 2020

Հրաձգության միջազգային ֆեդերացիան  / ISSF /  երկարաձգել է 2021 -2024թթ․ մրցումների անցկացման  հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը։ Օլիմպիական խաղերի  հետաձգման  հետ կապված մարզական  ֆեդերացիաները ստիպված են  վերանայել օրացույցերը:

Շատերն են համաճարակի պատճառով դժվարությունների հանդիպում իրենց աշխատանքում,այդ պատճառով կազմակերպությունը հայտերը կընդունի մայիսի 15-ից հուլիսի 31-ը: Մինչ  գործկոմի հաստատմանը ներկայացնելը գնահատող հանձնաժողովը կվերանայի ընդունած դիմումները։ 

Վերջնական որոշումները պետք է կայացվեին հուլիսին, սակայն այժմ դա տեղի կունենա ավելի ուշ:

Այլ նորություններ