Համբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Կարեն Տոնականյանը (60 կգ) երկրորդ մենամարտում պարտվեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուրաիմովին եւ դուրս մնաց հետագա պայքարից:
Մեր երկրի միակ ներկայացուցիչը Համբուրգում մնում է Հովհաննես Բաչկովը (64 կգ), որը երեկ դուրս է եկել քառորդ եզրափակիչ:
Աղբյուրը՝ aiba.org