ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ՄՐՑԱԿԱՐԳՈՎ

11:17 - 19 Ապր, 2024

Հայաստանի առաջատար շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը արդեն մեկնել են Հունաստանի Հռոդոս կղզի: Նրանք կմասնակցեն  այսօր սկսվող  Եվրոպայի կանանց 24-րդ անհատական առաջնությանը: 

Ստուգատեսը  կանցկացվի  շվեյցարական մրցակարգով՝  10 խաղափուլով:

Մրցանակային հիմնադրամը  կազմում է  60.000 եվրո :

Առաջնությունը նաև ընտրական փուլ է հանդիսանում կանանց աշխարհի գավաթի խաղարկության  համար: Նախնական տվյալներով՝ մասնակցության իրավունք կստանան առնվազն 10 շախմատիստուհիներ:

Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 29 –ին:

 

Այլ նորություններ