Շախմատի միջազգային ֆեդերացիայի հոկտեմբեր ամսվա դասակարգման աղյուսակում առաջատարի դիրքում է կրկին աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը: Տասնյակում տեղ են գտել հաջորդաբար Ֆաբիանա Կարուանան (ԱՄՆ), Դին Լիրենը (Չինաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Շախրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Լևոն Արոնյանը (Հայաստան) և Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան):
Հայաստանի ներկայացուցիչներից առաջին հարյուրյակում են Գաբրիել Սարգսյանը / 52 –րդ /,Հրանտ Մելքումյանը/78/ և Կարեն Գրիգորյանը/ 85/:
Կանանց աղյուսակը գլխավորում է չինուհի Հու Յիֆանը: Հայաստանի շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը 53-րդն է, Աննա Սարգսյանը՝ 55-րդը, Լիլիթ Մկրտչյանը՝ 67-րդը: