Նոր մրցաշրջանում, 2022թ. փետրվարին Չինաստանում տեղի կունենա ձմեռային օլիմպիական հերթական խաղերը: Այդ մարզահանդեսին է նվիրված Պեկինում բացված ձմեռային մարզաձևերի վեցերորդ համաշխարհային ցուցահանդեսը:
Կազմակերիպիչները հավատում են, որ միջոցառումը կնպաստի մայրաքաղաքում օլիմպիական ժառանգության կայուն զարգացմանը:
Ցուցահանդես է արդեն այցելել ավելի քան 200,000 մարդ: Նրանց շրջանում մեծ հետաքրքրություն են առաջացրել ավելի քան 500 ցուցանմուշներն ու ապրանքանիշները:
Միջոցառմանը ներկա է << Պեկին – 2022 >> -ի համակարգող հանձնաժողովի նախագահ, կրտսեր Խուան Անտոնիո Սամարանչը: Պատվավոր հյուրերի թվում են 2026թ. Իտալիայում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչները:
Պեկինի խաղերը կանցկացվեն 2022թ. փետրվարի 4 -ից 20 -ը: Մրցումները տեղի կունենան երեք հիմնական կենտրոններում՝ Պեկինում, Յանցինում և Չժանցյակոուում:
Չինաստանի մայրաքաղաքը միակն է աշխարհում, որը հյուրընկալում է ամառային և ձմեռային օլիմպիական խաղեր: