Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է Ազգերի Լիգայի առաջիկա հանդիպումների համար հրավիրված ֆուտբոլիստների ցանկը:
Ուսումնամարզական հավաքի են հրավիրվել հետևյալ մարզիկները.
Դարպասապահներ՝ Օգնյեն Չանչարևիչ, Արսեն Բեգլարյան, Հենրի Ավագյան:
Պաշտպաններ՝ Վարազդատ Հարոյան, Անդրե Չալըշըր, Նաիր Տիկնիզյան, Գեորգի Հարությունյան, Սերգեյ Մուրադյան, Էրիկ Սիմոնյան, Էդգար Գրիգորյան, Կամո Հովհաննիսյան:
Կիսապաշտպաններ / հարձակվողներ՝ Էդուարդ Սպերցյան, Ուգոչուկվու Իվու, Վահան Բիչախչյան, Էդգար Սեւիկյան, Ժիրայր Շաղոյան, Արթուր Միրանյան, Լուկաս Սելարայան, Հրանտ-Լեոն Ռանոս, Արտակ Դաշյան, Արթուր Սերոբյան, Հովհաննես Հարությունյան, Գոռ Մանվելյան և Արամ Խամոյան:
Հոկտեմբերի 10-ին մեր թիմը կհյուրընկալվի Ֆարերյան կղզիների, իսկ հոկտեմբերի 13-ին Երևանում կընդունի Հյուսիսային Մակեդոնիայի ֆուտբոլիստներին: