Բոստոնի մարաթոնը, որն ավանդաբար անցկացվում է ապրիլին՝ ԱՄՆ –ի Մասաչուսեցում , համավարակի պատճառով, 124 տարվա պատմության ընթացքում հետաձգվել էր մեկ տարով։
Կազմկոմիտեն հայտնել է, որ սահմանափակումների չորրորդ փուլի պատճառով միջոցառումը կրկին հետաձգվել է` մինչև 2021թ․ աշունը։
Բոստոնի առաջին մարաթոնը տեղի է ունեցել 1897 թ.։ 1918-ին, առաջին համաշխարհային պատերազմի պատճառով, ձևաչափը փոխվել է փոխանցավազքի, 2013-ի ապրիլի 15-ին, վազքի ժամանակ, երկու պայթյուն է որոտացել, որի հետևանքով երեք մասնակից զոհվել է ,իսկ ավելի քան 200-ը՝ վիրավորվել: